Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Թանկացումները «թանկ» են նստում գյուղացու վրա

Թանկացումները «թանկ» են նստում գյուղացու վրա
12.12.2014 | 01:07

Գյուղական համայնքներում թանկացումների ալիքն իր «սև» գործն արդեն անում է: Այս օրերին շատ գյուղերում անասունների (հիմնականում՝ կովերի մորթ է արվում, քանի որ պահելու հնարավորություն չկա:
Ռուսաստանից ակնկալվող գումարները չկան կամ, ավելի ստույգ, ռուբլու արժեզրկմանը զուգահեռ եղածն էլ փոշիացել է: Իսկ խոտը թանկացել է, և գյուղացին հնարավորություն չունի գնելու: «Մի տուկ խոտը մի կիլոգրամ մսի գնի է հասել, ո՞նց առնենք»,- դժգոհում են ու նկատում, որ եթե թանկացումների շղթան այսպես շարունակվի, ոչ մի անասուն չեն պահի:
Այս իրավիճակում մի բան է գյուղացուն մխիթարում, որ առջևում Ամանորն է, ու գոնե միսը «տնից» է լինելու:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3213

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ